Ծառայություններ

Արևային էլեկտրաէներգիա


էներգիայի ավանդական աղբյուրները` նավթը և գազը, բացի թանկ լինելուց, նաև անսպառ չեն: Ամբողջ աշխարհում գիտակցում են այս փաստը և օգտագործում վերականգնվող էներգիայի աղբյուրներ` արև, քամի և ջուր:

Որտե՞ղ են կիրառվում արևային կայանները:Արևային էներգիայի կիրառման ոլորտները բազմազան են: Այսօր այն գրավիչ է ինչպես բնակարանում կամ առանձնատանը կիրառելու համար, այնպես էլ բիզնես ոլորտում, օրինակ՝ սրճարան, ռեստորան, հյուրանոց, գրասենյակ, առևտրի կենտրոն:

Ինչու՞ է ձեռնտու:Այսօր արևային կայանների տեղադրումը այլևս ճոխություն չէ, ինչպես մի քանի տարի առաջ էր։ Scientific American-ի տվյալներով՝ 2016թ․ ոչ մեծ տարածքներում արևային կայանների տեղադրման արժեքը նվազել է 5%-ով, իսկ մասշտաբային պրոյեկտների արժեքը՝ 12%-ով։

Բացի հասանելի լինելը, այս կայանները խնայող են։ Ձեզ անհրաժեշտ էլեկտրաէներգիայի մեծ մասը ստանում եք արևային էլեմենտներից, ուստի ավելի քիչ գումար եք ծախսում էլեկտաէներգիա գնելու համար: Ավելին` ավելցուկ էներգիան վաճառում եք պետությանը:

Ո՞ր տեսակի կայաններն են համապատասխանում Ձեր պահանջներին:Բնակարանի, գրասենյակի կամ ցանկացած ոչ մեծ տարածքի համար նպատակահարմար են փոքր արևային կայանները, որոնք արտադրում են էլեկտրաէներգիա,օգտագործելով մինչև 150կՎտ հզորությամբ համակարգ: Այս դեպքում մնում է ընտրել ներցանցային թե՞ անկախ կայան տեղադրել:

Ներցանցային արևային կայանը միացվում է էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցին: Այս դեպքում, եթե տարվա ընթացքում արտադրել եք ավելի շատ էներգիա, քան սպառել, ապա ավելցուկը վաճառում եք էլեկտրական ցանցերին էլեկտրաէներգիայի գործող սակագնի 50%-ի չափով: Իսկ եթե տարվա ընթացքում ավելի շատ սպառում եք քան արտադրում, ապա պակասորդը պետությունից գնում եք գործող սակագնով:
Անկախ արևային կայանները, ի տարբերություն ներցանցայինի, չեն միացվում բաշխիչ ցանցին: Արտադրված ավելցուկ էներգիան կուտակվում է արևային մարտկոցներում:

Եթե ներդրող եք և նպատակ ունեք արևային էլեկտրաէներգիայի արտադրությամբ զբաղվել, Sunny City-ն կօգնի ճիշտ տեղաբաշխել Ձեր ներդրումները և կառուցել մեծ կայաններ`150կվտ - 1մվտ հզորությամբ: Կառուցելով նմանատիպ կայաններ, արտադրված էլեկտրաէներգիան կարող եք վաճառել էլ.ցանցերին մեկ կիլովատի դիմաց 20 տարվա ընթացքում:

R2e2.am-ի քարտեզում ներկայացած է ՀՀ ողջ տարածքում արևային էներգիայի պաշարները։

Ամենատարածված արևային պանելները մոնոկրիստալ և պոլիկրիստալ տեսակի պանելներն են: Դրանց արևային էլեմենտները տարբեր կառուցվածք ունեն։ Մոնոկրիստալը մի փոքր թանկ է պոլիկրիստալից և 2%-ով ավելի էֆեկտիվ։

Ի՞նչ անել, եթե այս պահին չունեք բավարար խնայողություններ:Բանկերը և վարկային կազմակերպությունները ևս գիտակցում են, որ արևային էներգիան այսօր արդեն անհրաժեշտություն է դառնում: Նրանք մշակել են լիզինգային ֆինանսավորման գրավիչ փաթեթներ։ Օրինակ՝ “ԱԿԲԱ Լիզինգ” վարկային կազմակերպությունը ֆինանսավորում է արևային կայանների տեղադրումը` տարեկան 10,5% տոկոսադրույյքով, մինչև 10 տարի ժամկետով:

Ինչպե՞ս կապ հաստատել մեզ հետԵթե արդեն ուզում եք ինքներդ արտադրել արևային էներգիա ու կրճատել ծախսերը, ապա դիմեք Sunny City-ի պրոֆեսիոնալ թիմին: Խորհրդատվությունն անվճար է:

Արևային ջրատաքացուցիչներ


Այսօր մենք անհամեմատ ավելի շատ ջուր և էլեկտրաէներգիա ենք ծախսում, քան 20 տարի առաջ և այս միտումը շարունակվելու է նաև ապագայում։
Պատկերացնու՞մ եք՝ ինչ հրաշալի կլիներ եթե Ձեր կոմունալ ծախսերի գոնե 50%-ը խնայեիք և ծառայեցնեիք Ձեր գաղափարները կյանքի կոչելուն։

Որտե՞ղ կիրառել արևային ջրատաքացուցիչները։Արևային ջրատաքացուցիչները կիրառելի են այնտեղ, որտեղ տաք ջրի և ջեռուցման ծախսերը մշտապես բարձր են։ Առանձնատները՝ իրենց լողավազաններով, հյուրանոցները, սպորտային համալիրները և արտադրական ձեռնարկությունները արևային ջրատաքացուցիչների շնորհիվ զգալիորեն կրճատում են ջրի տաքացմանն ուղղված մշտական ծախսերը:

Ինչու՞ են արդյունավետԱրևային ջրատաքացուցիչները նվազեցնում են ջուրը տաքացնելու համար կատարվող էներգիայի ծախսը 80%-ով և ջեռուցման ծախսը 35%-ով։ Արևային ջրատաքացուցիչները անփոխարինելի են լողավազանների դեպքում: Պարզ և մատչելի համակարգը թույլ է տալիս առանց հավելյալ ծախսերի տարվա մեջ 7 ամիս լողավազանը ապահովել տաք ջրով:

Ճնշումային թե՞ ոչ ճնշումայինՈչ ճնշումային արևային ջրատաքացուցիչների դեպքում բակը տեղադրվում է արևային էլեմենտներին կից, որտեղ էլ կուտակվում է տաքացած ջուրը։ Այս դեպքում ջուրը բնական կոնվեկցիայով է մղվում դեպի արևային պանելներ, որոնք դրվում են որոշակի անկյան տակ թեքված: Ջրատաքացուցիչը միացվում է նաև ջեռուցման կաթսային՝ ջուրը անհրաժեշտ ջերմաստիճանի հասցնելու համար։ Սա առավել հարմար է կենցաղային և ոչ մեծ ծավալով ջրի օգտագործման համար:

Ճնշումային արևային ջրատաքացուցիչների դեպքում բակը տեղադրվում է կառույցի ներսում: Բակից բացի տեղադրվում է նաև պոմպ, որը ջուրը մղում է դեպի տանիք` արևային էլեմենտներ: Սա հատկապես նպատակահարմար է կորպորատիվ հաճախորդների համար, ովքեր մշտական և բարձր ճնշմամբ ջրամատակարարում ապահովելու խնդիր ունեն:

Ի՞նչ անել, եթե այս պահին չունեք բավարար խնայողություններ: Բանկերը և վարկային կազմակերպությունները ևս գիտակցում են, որ արևային էներգիան այսօր արդեն անհրաժեշտություն է: Նրանք մշակել են լիզինգային ֆինանսավորման գրավիչ փաթեթներ։ Օրինակ՝ “ԱԿԲԱ Լիզինգ” վարկային կազմակերպությունը ֆինանսավորում է արևային կայանների տեղադրումը` տարեկան 9.9% տոկոսադրույյքով, մինչև 10 տարի ժամկետով:

Ինչպե՞ս կապ հաստատել մեզ հետ:Եթե ուզում եք խնայել գումար և արևի ճառագայթներով տաքացնել ջուրը, ապա դիմեք Sunny City-ի պրոֆեսիոնալ թիմին: Խորհրդատվությունն անվճար է:

Քամու կայաններ


Արևային էներգիայից ոչ պակաս ամբողջ աշխարհում ակտուալ է նաև քամու էներգիայի օգտագործումը։

Հայաստանում էներգետիկայի այս ճյուղը առավել քան գրավիչ է։ «Մաքուր էներգիա» ՀԿ-ի անցկացրած մոնիթորինգի տվյալների համաձայն` բոլոր ռեսուրսների օգտագործման դեպքում քամու էներգիայի ներուժը մեր երկրում կազմում է տարեկան 10 հազար մՎտ, ինչը տասն անգամ շատ է Մեծամորի ատոմակայանի արտադրած էներգիայից:

Չնայած այսպիսի ներուժին՝ քամու էներգիայով միայն մեկ կայան է գործում Հայաստանի Լոռու մարզի Պուշկինի լեռնանցքում։

R2e2.am-ի քարտեզում ներկայացած է ՀՀ ողջ տարածքում քամու էներգիայի պաշարները։
Եթե հետաքրքված եք վերականգնվող էներգիայի մեջ ներդրում կատարելով, ապա հողմակայանների կառուցման դաշտը այսօր բաց է ու գրավիչ։

Պետությունը արտոնյալ պայմաններ է տրամադրում ներդրողններին․ 20 տարի շարունակ պարտավորվում է գնել արտադրված էներգիան 42,6 դրամ սակագնով:
Sunny City-ի պրոֆեսիոնալ թիմը պատրաստ է իր տեսական և տեխնիկական գիտելիքներով աջակցել Ձեզ քամու կայանների կառուցման ամբողջ գործընթացում:

Էներգախնայողության միջոցառումներ


Ժամանակի մեծ մասը մենք անց ենք կացնում փակ տարածքներում՝ բնակարան, գրասենյակ, ռեստորաններ և այլն։ Ուստի կարևոր է՝ այս շենքերում լինեն չափավոր ջերմաստիճան, ցածր խոնավություն և թարմ օդ։ Այս ամենն էներգիայի հսկայական ծախս է պահանջում, որը ոչ բոլոր ընտանիքները կամ բիզնեսները կարող են իրենց թույլ տալ։

Այս խնդրի նորարար լուծումը էներգախնայողությունն է։ Այն միջոցառումների ամբողջություն է, որոնք իրականացնելուց հետո Դուք շարունակում եք նախկինի պես օգտվել նույն ծառայություններից, սակայն ավելի քիչ եք վճարում։

Էներգախնայողությունը միայն տան արտաքին պատերը մեկուսացնելը կամ հերմետիկ պատուհաններ տեղադրելը չէ։ Նույնիսկ կենցաղային իրերի և պատերի գույնի ընտրությունն ազդում են էներգիայի ծախսի վրա։

Օրինակ` բաց գույները անդրադարձնում են արևի ճառագայթները, իսկ մուգ գույները` կլանում: Հետևաբար բաց պատերով սենյակը լուսավորելու համար ավելի քիչ էներգիա կպահանջվի։ Մուգ տանիքը, ընդհակառակը, առավելագույնս կկլանի արևի ճառագայթներն ու ջերմությունը։

Sunny City-ն նախ պարզում է, թե Ձեր կառույցն ինչպես է ծախսում էներգիան։ Այնուհետև բացահայտում է լավագույն ուղիները, որոնք տանում են էներգիայի ծախսի կրճատմանը։

Իսկ նոր կառուցվող շինությունների դեպքում համալիր միջոցառումներ են մշակում, որոնց արդյունքում Ձեր էներգիայի ծախսը սովորականից էականորեն ցածր է լինում, իսկ խնայված գումարը՝ շոշափելի։